Երեկ երեկոյան Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Դռնփակ դատական նիստը վարել է դատավոր Արմեն Բեքթաշյանը, ով համաներում է կիրառել 41-ամյա Գևորգ Մելիքյանի նկատմամբ, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Մելիքյանը բերման էր ենթարկվել ապրիլի 12-ի գիշերը Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով: Նրա մոտ հայտնաբերվել էր 6,2 գրամ ափիոնանման զանգված: Դատարանը թմրանյութ պահելու մեղադրանքով ապրիլի 13-ին երկու ամսով կալանավորել էր նրան: