Home / Հայաստան / Լոռու մարզում փնտրում են գետն ընկած երեխային

Լոռու մարզում փնտրում են գետն ընկած երեխային

Հունիսի 7-ին`ժամը 16.02-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Ձորագետ գետը (Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածք):

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը և «Լոռե» հասարակական փրկարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տուժողը Ամրակ գյուղի բնակիչ, 1999թ.-ին ծնված Մանվել Մարգարյանն է:

Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատվածներում) իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: