Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցած ուրբաթ ոչ պաշտոնական այցով Մոսկվայում էր, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նա հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ու ընթրել: Ըստ հավաստի աղբյուրների, այցը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և Կարեն Կարապետյանը որոշել է ամրապնդել իր դիրքերը: Այլ տվյալներ չի հաջողվել ճշտել, միայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասել է, որ Կարապետյանը գործուղման էր մեկնել Մոսկվա»: