«Ո՞վ էր խնդրել, որ երեխուն սպանեք, հետո էլ թաղման գումար տաք»․ զոհված զինվորի մայրը հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում փորձել է պարզել, թե ինչ գումար է տվել նախարարությունն իրենց ընտանիքին, որի մասին Մարգարիտա Խաչատրյանը վերջին օրերին տարբեր անձանց միջոցով փորձում է հիշեցնել ու հրապարակավ պախարակել իրեն։ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել է, որ որդու սպանությունից հետո պետականորեն հասանելիք գումար է հատկացվել հուղարկավորության ծախսերը հոգալու համար, ինչը հաստատել է նաև Օհանյանը։ Նախորդ հինգշաբթի Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։ Մուրադյանի խոսքով՝ բնակարանի մասին զրույցներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ «Այդ ամենը ասվում է մեզ վարկաբեկելու համար, մենք բնակարան չենք ստացել», - ասել է զոհված զինվորի մայրը։ « Օհանյանին ասացի՝ նախ ով էր խնդրել, որ իմ երեխուն սպանեիք, հետո էլ գումար բերեիք թաղման համար։ Երբ հարցրի՝ դուք ի՞նչ գումար եք ինձ տվել, նա ասաց՝ տիկին Նանա, նման բան մի ասեք, դա ձեզ հասնում է, անօրինական ոչինչ չի արվել, ձեզ հասել է օրինական հատկացված գումարը։ Նա նաև ասաց, որ ուշադրություն չդարձնեմ նման խոսակցությունների վրա, ես էլ ասացի՝ ո՞նց ուշադրություն չդարձնեմ, եթե էդ մարդիկ նպատակով եկել էին, որ ինձ ամաչեցնեն ու խայտառակեն։ Ես ամաչելու ոչինչ չունեմ՝ ես ծնող եմ, որի երեխուն սպանել են ԼՂՀ-ի բանակում, ու եթե ինձ գումար են հատկացրել թաղման համար, ես պարտավոր չեմ ի լուր աշխարհի այդ մասին հատարարություններ անել», - ասել է Մուրադյանը։ Կնոջ խոսքով՝ նախարարը խոստացել է նույն հարցի շուրջ խոսել նաև Մարգարիտա Խաչատրյանի հետ։ «Օհանյանից պահանջեցինք հանդիպում կազմակերպել նախագահի հետ և խնդրեցինք միջնորդել՝ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, որպեսզի գործերը դրվեն հանրային քննարկման։ Ինքը խոստացավ, մենք էլ դիմում ենք գրել, որը հիմա հանձնելու ենք ու սպասենք», - եզրափակել է Մուրադյանը։
Կայքը հեռացրել է բողոքի ալիք բարձրացրած տեսանյութը, բայց էթիկայի խախտում չի նկատել․ media.am
«Տեսանյութում երևում է, որ մարդն ակնհայտորեն առողջական խնդիր ունի: Այս նյութը հրապարակելը մարդու արժանապատվությունը նսեմացնող արարք է...
Բանակում սպանության գործով մեղադրյալին զոհաբերում են հստակ պատճառով․ փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այս գործը հենց առաջին օրվանից հասարակական լայն հնչեղություն ստացավ, և վերջերս բանակի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ ենք լսում, որ ծնողները պնդում են...
ՌԴ-ն ուզում է օգտագործել լարվածությունը՝ ԼՂՀ խաղաղապահներ մտցնելու համար․ քաղաքագետ
«Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում, ի թիվս այլի, կապված նաև Ադրբեջանի՝ Եվրասիական միություն հնարավոր անդամակցելու...
Կառավարությունը փոթորկից տուժած Վարդենիսին օգնություն է հատկացնելու
Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրել է մետաղապլաստե բլոկով...
Քրեական դատարավարության օրենսգրքի բարեփոխումների վտանգները՝ ըստ իրավապաշտպանի
«Այն, ինչ մենք հիմա ունենք, ձեռք է բերվել Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշումների արդյունքում, այս ոլորտը կարգավորող նորմերի հակասահմանադրական ճանաչվելու․․․
«Լրագրությունը պուպուշ բաներ գրելը չէ»․ «Իրավունքը» վիճում է «Շանթ»-ի հետ
Խոսքը հոդվածի մասին էր, որտեղ «Իրավունքը» գրել էր՝ «Շանթ» հեռուստաընկերությունը աշխատեցնում է մարդկանց, փող չի տալիս։ Այդ փաստը դատարանն ապացուցված է համարել, սակայն նշել է․․․
Սոցիալապես անապահով ընտանիքները ամսական 1000 դրամ կստանան էլէներգիայի համար
Ըստ կառավարության հաշվարկների՝ յուրաքանչյուր ընտանիք ամսական ծախսում է շուրջ 200 կվ/ժ էլեկտրաէներգիա, և ըստ այդմ էլ որոշվել է օգնության չափը․․․
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
Այսօր առավոտյան փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 24-ամյա Գ. Է.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին...
Փոքր ՀԷԿ-ի կառուցումը ճգնաժամային վիճակ կստեղծի Մարտիրոս գետի համար․ Էկոլուր
Նախագծի վերաբերյալ հասարակական լսումները տեղի կունենան հուլիսի 9-ին` ժամը 12.00-ին, Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի գյուղապետարանում...
Կառավարությունը հաստատում է․ ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում կարող են 1 տարի աշխատել առանց թույլտվության
Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են...
Կառավարությունը որոշում է կայացրել ի շահ Հովիկ Աբրահամյանի․ «Ժողովուրդ»
«Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր ունեն լճեր և ձկնարտադրությամբ են զբաղվում, օրինակ, Հովիկ Աբրահամյանը: Նրան և նման խոշոր արտադրողներին 300 հազար դրամ տուգանքը չի վնասի...