2026 թ. մայիս 30, շաբաթ
Բոլորս Երևանում, իսկ մնացած երկիրը դաչա է․ կան այլ տարբերակներ

Բոլորս Երևանում, իսկ մնացած երկիրը դաչա է․ կան այլ տարբերակներ

Եթե չգան լավ գաղութարարներ, ճանապարհներ, վիադուկներ ու բաղնիքներ չսարքեն ու դրանից հետո քանդածը ավլեն, դրսից դուռը փակեն ու չքվեն իրանց չորրորդ ռայխ...

Ինչ սաբոտաժ, եթե խաղաղության խաչմերուկ. Երևանը պատասխանել է Լավրովին

Նա «չի կարող չտեսնել, որ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի»

Դահիճների գործը շատացել է. բանտարկյալները Իրանում հացադուլ են սկսել

Դահիճների գործը շատացել է. բանտարկյալները Իրանում հացադուլ են սկսել

Միայն երեկ 8 դատապարտյալ մահապատժի է ենթարկվել։

Ռուսական գազն Ադրբեջանին, ադրբեջանականը՝ Եվրոպային

Ռուսական գազն Ադրբեջանին, ադրբեջանականը՝ Եվրոպային

Սանկցիաների շրջանցման ռուս-ադրբեջանական ծրագիրը․ ինչ են խոսացել Պուտինն ու Ալիևը

Պուտինը Բաքվում է, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ

Բանակցությունների ֆոնին Ադրբեջանից հայտարարում են, թե հայկական ուժերը սահմանին հրադադարի ռեժիմ են խախտել։ Երևանից հերքում են։

Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ

Դատապարտյալները Հայաստանում ուղղվում են, համակարգը՝ ոչ

Երբ դատապարտյալը հասնում է դատարանի դռանը, բախվում է մոնոլիտ բետոնե պատի․․․

2 կնասպանության դեպք 3 օրում

Օգոստոսի 15-ին Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 65-ամյա կնոջ դի՝ վզի շրջանում կտրած վնասվածքով։ Սպանության մեջ կասկածվում է նրա 25-ամյա որդին։ «Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև պարանոցի կտրված վերք», – գրել է Քննչական կոմիտեն։ Շուրջ մեկ տասնյակ մարդկանց են հարցաքննել, առգրավել են շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի ձայնագրությունները։ Միջոցառումներ էին ձեռնարկվում՝ 25-ամյա կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Տղային հայտնաբերել են և ձերբակալել, նրա հետ այս պահին քննչական գործողություններ են ընթանում՝ Epress.am-ին ասել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել սպանության՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայաստանում կնասպանության դեպքերը չեն նվազում։ Տարեկան տասնյակ կանայք են սպանվում ամուսինների, զուգընկերների, ընտանիքի անդամների կողմից։ Նույն օգոստոսի 15-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ 36-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է ներկայացրել նրա ամուսնուն։ 36-ամյա Աստղիկ Խ․-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել օգոստոսի 13-ին՝ Վարդենիսի գյուղերից մեկում։ Ամուսինը մեղադրվում է նրան տանջելու՝ «ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու», «ինսասպանության հասցնելու» համար։ «Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից», - գրել է Քննչական կոմիտեն։ Տղամարդուն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել ՔՕ 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՔՕ 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։ Epress.am-ի հետ զրույցում Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, որ տղամարդուն կալանավորելու միջնորդությունը դատարանը մասամբ է բավարարել։ Որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, տնից բացակայելն արգելվել է։ Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության առնվազն 1 819 դեպք: Նախորդ տարի ընտանեկան բռնությունից առնվազն 14 կին է մահացել, 2022-ին՝ առնվազն 16 կին։ Իրավապաշտպանները ընդգծում են՝ այս թվերն ամբողջ պատկերը չեն արտացոլում, քանի որ ոչ բոլոր մահերն են հանրայնացվում կամ իդենտիֆիկացվում որպես ընտանեկան բռնության հետևանք։ Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 14-ին հրապարակված հաղորդագրության համաձայն, 2024-ի առաջին կեսում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Մահերի վիճակագրությունը Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակում։

Իսրայելցի վերաբնակների հարձակման արդյունքում առնվազն մեկ պաղեստինցի է սպանվել

Իսրայելցի վերաբնակների հարձակման արդյունքում առնվազն մեկ պաղեստինցի է սպանվել

Քարեր ու այրվող նյութերով շշեր են նետել գյուղի տների ու մեքենաների վրա։

Վանաձորցի տղերքը վռնդել են իրանցի երաժիշտներին

Վանաձորցի տղերքը վռնդել են իրանցի երաժիշտներին

«Ընկերներիս անձնագրային տվյալները գրանցելուց ոստիկանները մի քանի րոպե ծիծաղում էին իրանական անունների վրա»

Բուժաշխատողի դաժան սպանությունը փողոց է հանել տասնյակ հազարավոր կանանց

Մեղադրվում է կամավորական ոստիկանը։

Կապիկի ծաղիկը ավելի հաճախ է սպանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Կապիկի ծաղկի» աֆրիկյան համաճարակն արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը վտանգ է ներկայացնում արդեն ամբողջ աշխարհի համար։ Վարակի գլոբալ բռնկումը 2022-2023 թվականներին է արձանագրվել, բայց հիմիկվա համաճարակը հարուցվել է նոր՝ շատ ավելի վտանգավոր շտամով։ Նոր համաճարակը սկսվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, որտեղ արդեն ավելի քան 450 մարդ է մահացել։ Վարակը հետագայում տարածվել է Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի փոխանցմամբ, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին ավելի շատ մահ է արձանագրվել, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։ Կապիկի ծաղիկը ծայրահեղ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ՝ անմիջական ֆիզիակական շփման (հպումներ և այլն) կամ օդակաթիլային ճանապարհով (եթե վարակակիրը շնչում է այլ մարդու դեմքին կամ խոսում է մոտիկ կանգնած)։  Վարակը առավելապես տարածված էր Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, 2022-ից հետո դեպքեր են գրանցվել նաև մարդկանց մոտ, որոնք Աֆրիկայում չեն եղել և շփում չեն ունեցել այնտեղ եղած անձանց հետ։ ԱՀԿ տեղեկանքի համաձայն, 2022-ի մայիսին վարակը անսպասելիորեն և արագորեն տարածվել է նաև Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, իսկ հետո՝ աշխարհով մեկ։ 110 երկրներում 87 հազարից ավել մարդ է վարակվել, 112-ը՝ մահացել։ Բայց այդ բռնկումը, ըստ առողջապահական կազմակերպության, ավելի թեթև և նվազ վտանգավոր`«կլադա II» շտամից էր սկսվել։ Հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանն այն ժամանակ տևում էր 5-21 օր, հիմնական ախտանշաններն էին՝ ջերմություն, մեջքի, գլխի, մկանների ցավ, դող, հոգնածություն, մաշկային ցան, բշտիկներ։ 100 վարակակիրներից միջինում 4-ի մոտ հիվանդությունը հանգեցնում էր մահվան։ Ի տարբերություն, օրինակ, կորոնավիրուսի՝ «Կապիկի ծաղիկը» մինչև ախտանշանների զարգացումը վարակիչ չի համարվում, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան բնական ծաղիկը (ուներ մահացության մոտ 30 տոկոս ցուցանիշ) կամ կարմրուկը, որոնք պատվաստումների արդյունքում այլևս չեն հանդիպում։ Աֆրիկայում տարածվող նոր շտամը՝ «կլադա I», սպանում է վարակվածների մինչև 10 տոկոսին։ Տարեսկզբից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 13 700-ից ավել վարակման դեպք է գրանցվել, մահերը գերազանցում են 450-ը։ Կոնգոյից բացի՝ վարակը տարածվել է նաև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և այլ երկրներում։ Արտակարգ իրավիճակ հայտարարելով՝ ԱՀԿ-ն ակնարկում է, որ Աֆրիկայից դուրս գտնվող երկրները ավելի շատ միջոցներ կներդնեն՝ նոր հիվանդությունը ուսումնասիրելու և դրա դեմն առնելու (հատուկ պատվաստանյութ) համար։  Դանիական «Bavara Nordic» դեղարտադրողն օգոստոսի 15-ին ասել է, որ պատրաստ է մինչև 2025 թվականը արտադրել «Կապիկի ծաղկի» դեմ պատվաստանյութի մինչև 10 միլիոն չափաբաժին։  Պատվաստանյութը լիցենզավորված է 2019 թվականից։ Համաճարակային իրավիճակի մասին խոսակցությունների ֆոնին այսօր Կոպենհագենի ֆոնդային բորսայում կազմակերպության արժետոմսերն աճել են գրեթե 8 տոկոսով՝ ի հավելում երեկ գրանցված 12 տոկոսանոց աճին։

Ուկրաինական զորքը շարունակում է խորանալ Ռուսաստանի տարածք

Ուկրաինական զորքը շարունակում է խորանալ Ռուսաստանի տարածք

ԱԹՍ-ները հասել են Կուրսկի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Բրայնսկի, Օռլովի ու Ռոստովի մարզեր։