Փլանքինգ (թարգմանաբար` տախտակություն կամ տախտակացում) նոր էքստրեմալ մարզաձևի ֆեդերացիան Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծել, որով կոչ է անում մարդկանց նկարվել և ուղարկել կամ տեղադրել ֆեյսբուքյան էջում սեփական «տախտակային» նկարները:
Փլանքինգի հիմնական կանոններն են` հնարավորինս շատ մտնել «տախտակի կաշվի» մեջ, պառկել հորիզոնական դիրքով և որքան տարօրինակ ու անպատեհ տեղում, այնքան լավ:
Միևնույն ժամանակ, կազմակերպիչները զգուշացնում են. «Աշխատեք Ձեզ վտանգի չենթարկել. վտանգավոր դեռևս չի նշանակում օրիգինալ: Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում Ձեր կյանքի համար, մի վտանգեք Ձեր կյանքը յուրօրինակ պլանկինգ անելով»:
Վերջերս Փլանկինգը սկսել է տարածում գտնել նաև Հայաստանում: Փլանկինգի հայաստանցի սիրահարներն արդեն սկսել են Facebook-ում նկարներ տեղադրել:
Նշենք, որ «Տախտակությունը» սկսել է տարածվել 1997 թվականից` բրիտանացի Գարի Կլարքսոնի և Քրիստիան Լենգթոնի նախաձեռնությամբ, սակայն այսօր առավել տարածված է Ավստրալիայում:
Այսօր արդեն Փլանքինգը համաշխարհային ճանաչում ունի և տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում: Կորեայում, օրինակ, այն հայտնի է «Մահացած ձևացիր» անվան տակ, Ֆրանսիայում` «Փորի վրա», Ավստրալիայում` «էքստրեմալ պառկել», իսկ ԱՄՆ-ում և Կանադայում այս մարզաձևն անվանում են «Դեմքով ներքև»:
«Փլանքինգ» տերմինը ձևավորվել է այս տարի Ավստալիայում և Նոր Զելանդիայում և տարածվում է բոլոր երկներում որպես համընդհանուր անվանում:
Լուսանկարները` Facebook-ում հայաստանյան Փլանքինգի էջից: