Home / Հայաստան / Նիկոլա Սարկոզիի վրա հարձակվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլա Սարկոզիի վրա հարձակվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անակնկալ հարձակման է ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բրաքս քաղաք կատարած այցելության ժամանակ, հայտնում է BFM TV-ն:

Հեռուստաալիքի կայքում տեղադրված տեսանյութում երևում է, որ հարձակումը տեղի է ունենում այն պահին, երբ նախագահն անցնում է իրեն դիմավորող տեղի բնակիչների դիմաց դրված պատնեշի կողքով: Բնակիչներից մեկն իր ձեռքն է մեկնում Սարկոզիին, կարծես թե, ցանկանում է ողջունել, սակայն բարևի փոխարեն բռնում է նախագահի կոստյումից և կտրուկ իր կողմ քաշում:

Տղամարդու անսպասելի արարքի արդյունքում Սարկոզին կորցնում է հավասարակշռությունը, սակայն կարողանում է ոտքի վրա մնալ: Տեսանյութում երևում է, ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ նախագահի հանդեպ նման արարք գործած տղամարդուն դուրս բերում ամբոխից և գետնին տապալում:

Հարձակվողի անձի մասին ոչինչ չի հաղորդվում: Նրա արարքի դրդապատճառները նույնպես անհայտ են: Դեռևս պարզ չէ, թե նրա նկատմամբ ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվելու: