Home / Հայաստան / Մարադոնան վթարի է ենթարկվել

Մարադոնան վթարի է ենթարկվել

Լեգենդար ֆուտբոլիստ և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան վթարի է ենթարկվել, հայտնում է Reuters-ը:

Հուլիսի 11-ին Ֆուտբոլիստի մեքենան Բուենոս Այրեսի մերձակայքում բախվել է ավտոբուսի:

Մարադոնան ծնկի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում է եղել նաև նրա քաղաքացիական կինը` Վերոնիկա Օխեդան, ով կոնքի վնասվածք է ստացել:

Հաղորդվում է, որ Մարադոնան ուղևորվում էր Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը` տեսակցելու ծանր վիճակում գտնվող իր մորը: