Շաբաթ օրը մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը:
Հուլիսի 23-ին պայքարի մեջ մտան առաջատարները: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Ուլիսին» և պարտություն կրեց նվազագույն 1:0 հաշվով:
Հանդիպման հաղթական գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Գեորգի Կրասովսկին:
Հաղթանակը հնարավորություն տվեց «Ուլիսին» շրջանցել «Գանձասարին» և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ «Ուլիսի» հետ հավասար միավորներ ունեցող «Փյունիկը» նույն օրը Դիլիջանում ոչ-ոքի խաղաց տեղի «Իմպուլսի» հետ:
Հուլիսի 24-ի հանդիպումներն ավելի գոլառատ ստացվեցին: «Միկան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին», իսկ «Բանանցը» 5:0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Տեխնիկական արդյունքներ.
Հուլիսի 23
«Գանձասար»-«Ուլիս» 0:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Գեորգի Կրասովսկի, 23
«Իմպուլս»-«Փյունիկ» 1:1 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Սամվել Հակոբյան, 71, («Իմպուլս»), Հովհաննես Հովհաննիսյան, 79 («Փյունիկ»)
Հուլիսի 24
«Միկա»-«Շիրակ» 4:1 (1:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 27, Սեմյոն Մուրադյան, 54, Արեգ Ազատյան, 82, Էդնեյ դե Օլիվեյրա, 90+2 («Միկա»), Մկրտիչ Նալբանդյան, 63 («Շիրակ»)
«Արարատ»-«Բանանց» 0:5 (0:2)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Դուբալա, 16, 44, 87, Արթուր Եդիգարյան, 90+1, Վալտեր Պողոսյան, 90+3
Մրցաշարային աղյուսակ.
Ուլիս 15 խաղ, 30 միավոր
Գանձասար 15, 29
Փյունիկ 15, 28
Միկա 15, 21
Իմպուլս 15, 19
Բանանց 15, 15
Շիրակ 15, 13
Արարատ 15, 9