Հուլիսի 29-ից 31-ը Բաթումիում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունը: Grand Cup անունը կրող գավաթի համար կպայքարեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները:
«Բասկո» բասկետբոլային ակումբում կայանալիք մրցաշարին կմասնակցեն երեք երկրների 55 թիմեր:
Ժյուրիի անդամներն են լինելու խաղի վետերանները` «Բյուրեղապակյա բուի» մրցանակակիրներ Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Իլյա Նովիկովը, Ելենա Պոտանինան:
Նախորդ 12 մրցաշարերում 5 անգամ հաղթող է ճանաչվել Ադրբեջանը, 4 անգամ Վրաստանը և 3 անգամ Հայաստանը: