Մեծ Բրիտանիան այս տարվա մեջ երկրորդ անգամ թագավորական հարսանիք կանցկացնի այսօր` հուլիսի 30-ին: Այս անգամ ամուսնանում են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհի, արքայուդուստր Աննայի դուստր Զարա Ֆիլիպսը և նրա զուգընկեր, ռեգբիստ Մայք Տինդելը: Նշվում է, որ հարսանեկան արարողության փակ հանդիսությունը կայանալու է Էդինբուրգում:
Երեք ամիս առաջ Զարա Ֆիլիպսը ինքն էր արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսենական արարողության հյուրը: Այժմ ինքն է ամուսնանում, թեև այս անգամ հեռուստատեսային հեռարձակումներ, թանկ հուշանվերներ, կառքեր չեն լինի, իսկ բրիտանացի լրագրողներն այս ամուսնությունն ավելի շատ սպորտային են համարում, քան թագավորական:
Հարսանեկան արարողությունը կկայանա ընկերական և ընտանեկան նեղ շրջանակում `թագուհու շոտլանդական նստավայր Խոլիրուդ պալատից ոչ շատ հետու գտնվող Քենոնգեյթ եկեղեցում: