Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 50-ամյակի կապակցությամբ Սպիտակ տանը կազմակերպված ճաշկերույթի ժամանակ հյուրերին մատուցել են հավ, հոթ-դոգներ և սթեյքեր, հաղորոդում է Washington Post օրաթերթը:
Օբամայի հրավերով հանդիսավոր երեկույթին մասնակցել է 300 մարդ, որոնց մեծամասնությունը ժամանել էր Չիկագոյից` այն քաղաքից, որտեղ ԱՄՆ nախագահը սկսել է իր քաղաքական կարիերան:
Ավելի վաղ նախագահական նստավայրը հայտարարել է, որ Բարաք Օմաբայի ծննդյան տոնակատարությունների հետ կապված բոլոր ծախսերն իր վրա է վերցրել նախագահի ընտանիքը և հարկատուների գումարներից ոչ մի դոլար երեկույթի համար չի ծախսվելու: