Google+ սոցիալական կայքը մոտակա օրերին հնարավորություն կընձեռի նոր ռեսուրսի օգտատերերին կայք հրավիրել մինչև 150 մարդ պարունակող խմբերի: Այս մասին Google+-ի իր էջում գրել է ընկերության ծրագրերի մշակող Բալաջի Սրինիվասանը:
«Մենք լսել ենք, որ դուք ցանկանում եք հրավիրել ընկերներին, բայց երբեմն չգիտեք նրանց էլեկտրոնային հասցեները: Այդ խնդրի լուծման համար մենք մոտակա օրերին նոր գործառույթ կգործարկենք, որը թույլ կտա մարդկանց հրավիրել ինտերնետային հղման միջոցով», – գրել է Սրինիվասանը:
Ավելի վաղ օգտատերերը կարող էին ընկերներին ցանց հրավիրել` նրանց էլեկտրոնային հասցեներին ուղարկելով համապատասխան ծանուցում:
Google+ կայքը գործարկվել է ընթացիկ տարվա հուլիսին: Մոտ մեկ ամսվա ընթացքում կայքի օգտատերերի թիվը գերազանցել է 25 միլիոնը: