Home / Հայաստան / Արագ բռնկվող Դրամբյանը վճռականորեն պաշտպանում էր սեփական կարծիքը

Արագ բռնկվող Դրամբյանը վճռականորեն պաշտպանում էր սեփական կարծիքը

Կարեն Դրամբյանը, ով երեկ հարձակում էր գործել Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա, մտերիմ ընկերներ չի ունեցել: Ծանոթները Դրամբյանին բնութագրում են որպես արագ բռնկվող մարդու, ով վճռականորեն պաշտպանում էր սեփական կարծիքը, գրում է Postimees-ը:

«Ինձ համար այդ լուրը ցնցում էր», – խոստովանել է «Նոչնոյ դոզոր»-ի առաջնորդ Լարիսա Նեշչադիմովան, ով նշել է, որ տեղյակ չի եղել Դրամփյանի` վերջին շրջանում ծավալած գործունեությունից:

Նա շատ բռնկվող էր, բայց ես երբեք չէի հավատա, որ նա կարող է նման բան անել», – ասել է կինը:

57-ամյա Կարեն Դրամբյանը, երեկ մտնելով Էստոնիայի պաշտպանության նախարարության շենք, անկանոն կրակ էր բացել երկու ատրճանակից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, մոտ տասը մարդ հասցրել են դուրս ցատկել պատուհաններից:

Ահաբեկիչը մի քանի ժամ գտնվել է պահակակետի աշխատակիցների հետ նույն սենյակում: Նախնական տվյալների համաձայն` նա վերջիններիս պատանդ է վերցրել:

Էստոնական ԶԼՄ-ները նշում են, որ ոչ մի քաղաքական պահանջ Դրամբյանը չի ներկայացրել: Երեկ երեկոյան լրատվամիջոցները գրել էին, որ Դրամբյանը ինքնասպան է եղել, սակայն հետագայում այդ վարկածը հերքվել է և նշվել է, որ նրան գնդակահարել են Էստոնիայի հատուկ ջոկատայինները: