Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը ռեստորան է կառուցում դստեր հարսանիքից առաջ

Կարեն Կարապետյանը ռեստորան է կառուցում դստեր հարսանիքից առաջ

Դավիթաշենի թաղամասին հարող Հրազդանի կիրճում «Ֆլորենս» անունը կրող շքեղ ռեստորանային համալիր է կառուցվում: «Առավոտ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, այն պատկանում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

Թերթը գրում է, որ այն կառուցվում է ի պատիվ Կարեն Կարապետյանի դստեր: Երևանի քաղաքապետը մտադիր է առաջիկայում կայանալիք դստեր հարսանիքն անել հենց նորակառույց ռեստորանում:

Կառույցի առնչությամբ «Առավոտը» դիմել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանին, ով պատասխանել է. «Մեկնաբանություն չունեմ»: