«Չորրորդ ինքնիշխանության» օրաթերթի տեղեկություններով` գործարար Սամվել Մայրապետյանը լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտա»-ի հայաստանյան ներկայացուցչության իր բաժնեմասը:
Օրաթերթը նշում է, որ Մայրապետյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և քավոր-սանիկական հարաբերություններ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, «ճռռում է» վարկերի տակ:
Մայրապետյանը Քոչարյանի և Գևորգյանի հովանավորությամբ զբաղված է Երևանում էլիտար շինարարությամբ, որի համար վերցված վարկերի մարման ժամկետներն արդեն եկել են, իսկ կառուցած շենքերը դեռևս չեն վաճառվել: Այժմ գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել և փակել վարկերը: