Իշխանություններն ու ընդդիմությունը լիովին համապատասխանում են իրար` իրենց արժեքներով, քաղաքականության մասին իրենց պարզունակ պատկերացումներով, իրենց եսակենտրոն նկրտումներով և մնացած բոլոր վատ կողմերով: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով նախաքննության ներկայիս փուլին, Թորոսյանն ասել է. «Մի բան խորհուրդ կտամ` վերջին օրերին WikiLeaks-ի հրապարակումներին հետևեք, թե ինչեր են ասել իշխանությունները, թե ինչեր է ասել և արել մյուս կողմը: Եվ կտեսնեք, որ իսկապես իրավիճակն անհամեմատ ավելի տխուր է, քան ոմանք մինչև հիմա կարծում են: Երկու կողմում էլ շատ տխուր իրավիճակ է»:
Հարցին` թե որ իշխանություններին նկատի ունի Թորոսյանը` ներկայիս, թե նախկին, վերջինս ասել է. «Իսկ դուք կարծում եք` իշխանությունները փոխվե՞լ են»: