Իտալական Նեապոլ քաղաքում բնակվող հարսնացու Ելենա դե Անգելիսը որոշել էր, որ իր հարսանիքը ընդգրկվելու է Գիննեսի ռեկորդների գրքում, ինչն էլ նրան արդյունքում հաջողվեց կյանքի կոչել:
Հարսնացուն խորանին մոտեցավ աշխարհի ամենաերկար`3 կմ երկարությամբ քողով, որը փողոցով տանում էին 600 նեապոլցիներ:
3 կմ երկարությամբ և երկու մետր լայնությամբ քողը խորհրդանշում էր «խաղաղություն և միասնություն»: Իր ստեղծագործությունն այսպես է բնորոշել դիզայներ Ջանի Կամպանյան:
Հարսանեկան արարողությանը մասնակցել է 27 հազար մարդ: