Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այժմ կասկածվում է նրանում, որ ստիպել է գործարար Ջանպաոլո Տարանտինիին կավատության գործով հետաքննությանը կեղծ ցուցմունքներ տալ:
Այս գործի շրջանակներում Տարանտինին մեղադրվում է վարչապետի տանը խնջույքներ կազմակերպելիս կավատություն իրականացնելու մեջ: Ի տարբերություն մարմնավաճառության, որն օրենքով չի արգելվում, կավատությունը քրեորեն հետապնդելի արարք է համարվում:
AFP-ի տեղեկություններով` Տարանտինին Բերլուսկոնիից 850 հազար եվրո է պահանջել մեղքն իր վրա վերցնելու դիմաց:
Արդյունքում Տարանտինին մեղադրվել է շանտաժի մեջ և կալանավորվել սեպտեմբերի մեկին:
Այժմ Բերլուսկոնիի դերը գործընթացում կարող է արմատապես փոխվել. շորթումից տուժած զոհից նա կարող է վերածվել մեղադրյալի: