Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մաքսայինները խուզարկել են Հայաստանից ժամանած երկու կանանց: Արդյունքում նրանց մոտ 200 հազար դոլարի ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և սև ձկնկիթ է հայտնաբերվել: Ապրանքն առգրավվել է:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Մոսկվայից ժամանած Հայաստանի երկու քաղաքացիներ իրենց կասկածելի պահվածքով գրավել են մաքսայինների ուշադրությունը: Վերջինները կանգնեցրել են կանանց և բացել ուղեբեռը: Մեծ քանակությամբ ալկոհոլ, ծխախոտ և ձկնկիթ հայտնաբերելով` մաքսայինները իրավական գործընթաց են սկսել կանանց դեմ: