Առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` Խաչատուրովին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրն արդեն պատրաստ է, և մնում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես ստորագրի այն:
Թերթը նշում է, որ ՊՆ-ից այդ տեղեկատվությունը ճշտել չհաջողվեց, քանի որ այնտեղից ասացին, թե ԶՈՒ շտաբի պետին նշանակել-ազատելու իրավասությունը նախագահինն է, իսկ Սերժ Սարգսյանը դեռ Ֆրանսիայում է: