Home / Հայաստան / Տավուշում անհայտ կորածներից երկուսը դուրս են եկել կապի. այժմ կորածները 10-ն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Տավուշում անհայտ կորածներից երկուսը դուրս են եկել կապի. այժմ կորածները 10-ն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Տեղեկություններ կան երեկ երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհայտ կորած մարդկանց մասին:

Դրանք են`

1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)
2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)
3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)
4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)
8. Վարդան Կարապետյան (1945 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ)
9. Արտակ (1970 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ, ազգանունը ճշտվում է)
10. Տիգրան Մեջինյան (1986 թ. ծնված, ՀՀ քաղաքացի)

Նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 1962 թ. ծնված Մամիկոն Գասպարյանը և 1984 թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ և ասել, որ գտնվում են Վրաստանում և սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Երևան-Վանաձոր M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում սողանքային երևույթի պատճառով, ըստ նախնական տվյալների, փլվածքի տակ է մնացել 35 մեքենա:

Երեկ երեկոյան վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղվել են դեպքի վայր: Կառավարության կայքի հաղորդմամբ` ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:  Ճանապարհի մոտ 6 մ երկարությամբ հատվածը դարձել է անանցանելի, շրջվել են էլ.սյուներ, որի հետևանքով հոսանքազրկվել են Այրում քաղաքը և Լճկաձոր գյուղը:

Համապատասխան ծառայությունները խնդրում են ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:

Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով: