Home / Հայաստան / Արարատում այրված աղջկա դիակ են գտել

Արարատում այրված աղջկա դիակ են գտել

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետապ գյուղի բնակչից, որը հայտնել է, թե գյուղի գերեզմանատան հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա, գրում է «Երկիր» թերթը:

Դեպքի վայր  մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը նշված տեղում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ` այրված, ածխացած վիճակում:

Քննիչի որոշմամբ` կատարվում է փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: