«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո): Թերթին, սակայն, չի հաջողվել պարզել պատճառները:
Հիշեցնենք, որ Կանդայանը հանրությանը հայտնի էր դարձել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Միջադեպը պատճառ էր դարձել Բեգլարյանի հրաժարականի համար:
Թերթի տեղեկություններով` Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱԳՆ-ում, սակայն դեռ պարզ չէ, թե որ վարչությունում: