Home / Հայաստան / «Վիզդ կկտրեմ». հարբած հայի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

«Վիզդ կկտրեմ». հարբած հայի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել

Նյու Յորքից Լոս Անջելես ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Լոնգ-Այլենդի  բնակիչ, ազգությամբ հայ Վարուժան Խոջամիրյանի կողմից հրահրված քաշքշուքի պատճառով, հաղորդում է AP գործակալությունը:

Ոչ սթափ վիճակում գտնվող Խոջամիրյանը իսկական կռիվ է սարքել ինքնաթիռի սրահում, բղավել է ուղևորների վրա, ոտքերով հարվածել է նստատեղերին, ինչպես նաև հարվածել է ուղեկցորդուհուն, ով փորձել է կարգի հրավիրել իրան:

«Կսպանեմ երեխեքիդ, քո մերը, վիզդ կկտրեմ», – սպառնացել է Խոջամիրյանը: