Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրը: 8 հանդիպումներից երկուսում դաշտի տերերը խոշոր հաշվով հաղթանակներ տարան: Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ հաղթեց թուրքական «Տրաբզոնսպորին»` 3:0, իսկ Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով ջախջախեց Լիոնի «Օլիմպիկին»: «Ռեալի» և «Օլիմպիկի» հետ նույն խմբում ընդգրկված «Այաքսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Զագրեբի «Դինամոյին» և միավորներով հավասարվեց լիոնցիներին. այժմ երկու թիմերն էլ 4-ական միավոր են վաստակել: Ակնհայտ է, որ այս խմբում հաջորդ փուլի ուղեգրերից մեկը կվաստակի «Ռեալը», իսկ երկրորդի համարկպայքթարեն «Օլիմպիկն» ու «Այաքսը»: Նշենք, որ Արազ Օզբիլիսն առայժմ չի խաղում իր թիմի կազմում վնասվածքի պատճառով:
Ռումինիայում բավական բարդ խաղ անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը միայն երկրորդ խաղակեսում կարողացավ 2 գնդակ ուղարկել «Օցելուլի» դարպասը: Երկու դեպքում էլ 11-մետրանոց հարվածներն իրացրեց Ուեյն Ռունին:
A խումբ
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – Վիլյառեալ (Իսպանիա) 2:1
Նապոլի (Իտալիա) – Բավարիա (Գերմանիա) 1:1
Բավարիա – 7 միավոր, Նապոլի – 5, Մանչեսթեր Սիթի – 4, Վիլյառեալ – 0
B խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) – Տրաբզոնսպոր (Թուրքիա) 3:0
Լիլ (Ֆրանսիա) – Ինտեր (Իտալիա) 0:1
Ինտեր – 6 միավոր, ԲԿՄԱ – 4, Տրաբզոնսպոր – 4, Լիլ – 2
C խումբ
Օցելուլ (Ռումինիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 0:2
Բազել (Շվեյցարիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 0:2
Բենֆիկա – 7 միավոր, Մանչեսթեր Յունայթեդ – 5, Բազել – 4, Օցելուլ – 1
D խումբ
Ռեալ (Իսպանիա) – Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) 4:0
Դինամո (Խորվաթիա) – Այաքս (Հոլանդիա) 0:2
Ռեալ – 9 միավոր, Այաքս – 4, Օլիմպիկ – 4, Դինամո – 0
Լուսանկարը` AP