Փաշինյանն առաջարկում է հակառակորդներին հետևել իր օրինակին
Ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում։ Առավոտյան ասուլիսից հետո՝ արձագանքելով երեկվա գրառմանը հաջորդած քննադատություններին, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է: Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը», — ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսում: Ներքաղաքական լարվածության ֆոնին վարչապետի՝ նախօրեին արված գրառումը, որում նա՝ դիմելով առաջնագծի զինվորներին, գրել էր․ «Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», բուռն քննադատությունների է արժանացել։ Գրառմանն արձագանքնել է անգամ ՄԻՊ Արման Թաթոյանը․ երկրորդելով ֆեյսբուքյան օգտատերերին՝ օմբուդսմենն այն որակել է որպես «քաղաքացիական բախումների դուրս գալու կոչ»։ Փաշինյանի տարօրինակ հայտարարությանը հաջորդել են նաև նրա թիմակիցների կտրուկ արձագանքները․․․ հրաժարականների տեսքով։ 🔺Երեկ ուշ երեկոյան հրաժարական է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ 1 - Աշխատանքից ազատման դիմում գրել, 2 - Դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», — ֆեյսբուքի իր էջում գրեկ է Սիսեռյանը։ 🔺 Քիչ անց հեռանալու մասին հայտարարել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։ Մանդատը վայր դնելու մտադրության մասին նա հայտարարել էր նաև պատերազմի մեկնարկից առաջ՝ ՍԴ դատավորների ընտրությունից հետո։ Ավելի ուշ, ճիշտ է, փոշմանել էր։ 🔺 Թիմը որոշել է լքել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», – ուշ գիշերը Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։ 🔺 «Իմ քայլական» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նախազգուշացրել է՝ «Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։ 🔺 Հրաժարականների շարասյունը շարունակվել է նաև այսօր՝ նոյեմբերի 16-ին։ Առավոտյան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Վահրամ Բաղդասարյանը ևս ազատ կարձակվի
Դատարանն այսօր ոչ օրինաչափ է ճանաչել նաև Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժել է նրան կալանավորելու մասին․․․
Փաշինյան․ Մի քանի հարյուր անհետ կորած ունենք
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների թիվը մի քանի հարյուր է: Առավոտյան ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կոնկրետ թիվ վարչապետը չի նշել: Հույս կա, որ դեռևս անհետ կորած համարվող զինվորների մի մասը ողջ կգտնվի․ «Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ։ Եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ: Երեկ, օրինակ, ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- ասել է վարչապետը: Ինչ վերաբերում է գերիներին, նրանց փոխանակումը, ըստ Փաշինյանի, տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո միայն: Կարմիր խաչի միջնորդությամբ և ռուսական խաղաղպահ զորքերի օժանդակությամբ արդեն երրորդ օրն է՝ հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակում են իրենց վերահսկողության գոտում մնացած զոհվածների մարմինները։ Որքան կտևեն որոնողական և փոխանակման աշխատանքները՝ չի նշվում։ Վարչապետը խոսել է նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած զինծառայողներին սոցիակական աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ կառավարությունն այս ուղղությամբ կոնկրետ քայկեր և միջոցներ է ձեռնարկում։
ՊՆ․ մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, զինվորները դեռ կմնան զորամասերում
Ընթանում են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու և նոր տեղում․․․
Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
«Հայրենիք» կուսակցության առաջնոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ազատ են արձակել։ Նոյեմբերի 14-ին Վանեցյանին Ազգային․․․
ՌԴ ՊՆ-ը Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն կստեղծի Ստեփանակերտում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծի Հումանիտար․․․
Թե՛ նիկոլականները, թե՛ հակառակորդները չեն հրաժարվում հայդատական հոխորտանքներից
Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում․․․
Քարվաճառից հայկական զորքերի դուրսբերումը հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը
Հրադադարի հայտարարության համաձայն, հայկական զորքերը Քելբաջարից պետք է դուրս գային մինչև նոյեմբերի 15-ը․․․
Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել
Ըստ ԱԱԾ-ի, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք․․․
ՊԲ հրամանատարը կոչ է անում մեկնակետ համարել «ոչ թե երազանքները, այլ իրողությունը»
— Առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն․․․
Փոխանակվում են զոհվածների մարմինները․ որոնողական աշխատանքները շարունակվում են
Մինչև ուշ գիշեր շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ մարդկանց որոնման, զոհվածների մարմինների դուրսբերման․․․
ՊԲ-ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները
Ըստ Ղարաբաղի ՊՆ-ի հրապարակած տվյալների, հաստատված զոհերի թիվը 1429 է։ Երեկ ԱՆ-ն հայտնել է, որ դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317․․․