հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հոկտեմբերի 27-ի հետևանքներն առ այսօր զգալ են տալիս. Դեմիրճյան

Հոկտեմբերի 27-ի հետևանքներն առ այսօր զգալ են տալիս. Դեմիրճյան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել են Պանթեոն և Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 12 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով սպանված Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի որդին` ՀԺԿ ղեկավար Ստեփան  Դեմիրճյանն ասել է այսօրվա իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու:

«Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի կոծկեն հոկտեմբերի 27-ի  գործը և ես  համոզված եմ, որ երկրում միանգամայն այլ  իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: Դա ծանրագույն հանցագործություն էր` ուղղված մեր պետության և ժողովրդի դեմ, և բացասական հետևանքները այդ հանցագործության առ այսօր իրենց զգալ են տալիս»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը: