Պարտականությունների նկատմամբ վախ ունեցող մարդու հռչակ վայելող բրիտանացի 51-ամյա դերասան Հյու Գրանտը առաջին անգամ հայր է դարձել, հայտնում է Daily Mail-ը: Գրանտի նորածին դստեր մայրը 19 տարով փոքր է դերասանից: Մոր մասին հայտնի է միայն այն, որ նրա անունը Թինգլան Հոնգ է: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ըստ պարբերականի` երեխան ծնվել է սեպտեմբերի 26-ին :
Գրանտի մամլո քարտուղարը հայտնել է միայն, որ դերասանի և երեխայի մոր միջև կարճ սիրավեպ է եղել, և որ նրանք չէին պատրաստվում ծնող դառնալ: Սակայն, ինչպես նշել է քարտուղարը, դերասանը երջանիկ է, որ հայր է դարձել և որ մտադիր է հոգ տանել դստեր ու նրա մոր մասին: Երեխայի մոր հետ դերասանին կապում են միայն «ընկերական հարաբերությունները»,-ընդգծել է քարտուղարը:
Հյու Գրանտին հռչակ են բերել հատկապես ռոմանտիկ կատակերգությունները` «4 հարսանիք և մեկ թաղում», «Նոթինգ Հիլ» , «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» և մի շարք այլ ֆիլմեր: Գրանտի ընկերուհիներն են եղել դերասանուհի Էլիզաբեթ Հերլին, որի հետ նա հանդիպում էր ավելի քան 10 տարի, ինչպես նաև Ջեմիմա Հանը: Այս սիրավեպը տևեց 3 տարի: