Ամերիկյան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, խոշոր գործարարների և լրագրողների սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել են Ջորջիա նահանգի 4 բնակիչներ:
73-ամյա Ֆրեդերիկ Թոմասի, 67-ամյա Դեն Ռոբերտսի, 65-ամյա Ռեյ Ադամսի և 68-ամյա Սեմյուել Քրամփի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Հետաքննության Դաշնային Բյուրոն հետևում էր այն խմբավորմանը, որի անդամ էին հանդիսանում կասկածյալները: Մեղադրող կողմի վարկածի համաձայն, նրանք պատրաստվում էին պայթեցնել Ատլանտայի կառավարական հաստատությունները: Իրենց մտադրությունները կասկածյաները բացատրել են նահանգը, երկիրը և սահմանադրությունը փրկելու ձգտումով: