Home / Հայաստան / 9-ամյա բրիտանացի նկարիչը սեփական 174 հազար եվրոյով տուն է գնել

9-ամյա բրիտանացի նկարիչը սեփական 174 հազար եվրոյով տուն է գնել

Ողջ աշխարհում իր կտավներով հայտնի դարձած 9-ամյա բրիտանացի նկարիչ Կիրոն Ուիլյամսոնը, ում հաճախ անվանում են «Փոքրիկ Մոնե» (Կլոդ Մոնե` ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը), սեփական ստեղծագործություններով 150 հազար ֆունտ (174 հազար եվրո) արժողությամբ տուն է գնել, հայտնում է Daily Mail-ը:

Տղան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2008 թվականին, երբ Մեծ Բրիտանիայում սկսեցին վաճառվել նրա բնապատկերները, որոնք երիտասարդ նկարիչը ստեղծել էր արձակուրդների ընթացքում:

Կիրոնի վերջին 33 կտավներից բաղկացած մեծ ցուցահանդեսը վաճառվել է կես ժամվա ընթացքում` տղային 174 հազար եվրոյի եկամուտ բերելով: Ցուցահանդեսը տեղի է ունեցել հունիսին: Ակնկալվում է, որ հաջորդ ուրբաթ կվաճառվեն ցուցահանդեսի վերջին 12 կտավները:

Երիտասարդ  բրիտանացու նկարներն այնքան հայտնի են, որ շատ գնորդներ ողջ գիշեր անցկացրել էր ցուցահանդեսի դռների առջև` սպասելով դրա բացմանը:

Կտավների վաճառքից ստացված գումարներով նկարիչը ընտանիքի համար նոր առանձնատուն է գնել:

«Եթե մեծանալուց հետո Կիրոնը որոշի բոլորովին այլ բանով զբաղվել, արդեն ստիպված չի լինի առնվազն գոնե հիպոթեկի մասին մտածել»,- ասել է նկարչի հայրը: