Home / Հայաստան / Հայաստանն ու Նորվեգիան հրաժարվեցին վիզաներից դիվանագետների համար

Հայաստանն ու Նորվեգիան հրաժարվեցին վիզաներից դիվանագետների համար

Այսուհետ Հայաստանի և Նորվեգիայի դիվանագետները երկու երկրներ կատարվելիք փոխադարձ այցելությունների ժամանակ մուտքի արտոնագրերի կարիք չեն ունենա: Այս մասին այսօր Երևանում Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյորեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դիվանագետների համար մուտքի արտոնագրերի վերացման համաձայնագիրը ստորագրվել է երկու արտգործնախարարների միջև այսօր առավոտյան:

Կողմերը նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև կոնսուլտացիաների անցկացման մասին համաձայնագիր են ստորագրել:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով` այս համաձայնագիրը կարևոր է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման առումով: