Home / Հայաստան / 2012-ի բյուջեի դրական կողմերը` ըստ Գագիկ Մինասյանի

2012-ի բյուջեի դրական կողմերը` ըստ Գագիկ Մինասյանի

Հայաստանի 2012 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը հասնում է այն թույլատրելի սահմանին, որն այլևս վտանգ չի ներկայացնում մակրոտնտեսական կայունության տեսակետից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Վերջինս բյուջեում դրական կողմնորոշիչներ է նկատել` նշելով, որ  դրանցից առաջինը տնտեսական աճն է, որը, ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն, կազմելու է շուրջ 4,2  տոկոս:

Խոսելով գնաճի մասին` Մինասյանն ասել է, որ գնաճային ճնշումները նվազել են, և իրենք  ցանկացած անբարենպաստ պայմաններում դեկտեմբերին կապահովեն բյուջեով սահմանված գնաճի չափանիշը, 4 գումարած/հանած 1,5 տոկոս:

«Եվ ահա այս հիմնական ցուցանիշների ներքո կանխատեսվել է եկող տարվա բյուջեն հետևյալ ցուցանիշներով. մուտքերը` 910 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ, և դեֆիցիտը` 132 միլիարդ դրամ: Նախորդ տարվա բյուջեի նկատմամբ մեր ծախսերն աճել են շուրջ 41,5 միլիարդով, և եթե մենք դիտարկենք, թե հիմնականում որ ուղղությամբ է գնացել այդ ավելացումն ակնհայտ կդառնա, որ, ինչպես միշտ, գերակայությունը սոցիալական ուղղությանն է, որին 2012-ին հատկացվում է բյուջեի 29 տոկոսը, իսկ ընդհանրապես մարդկային կապիտալի զարգացմանը վերցնում է ծախսերի շուրջ 48,3 տոկոսը: Շուրջ 17 միլիարդը գնալու է  նպաստների և թոշակների ավելացմանը: Նպաստներն ու թոշակները 2500 դրամով կավելանան»,- նշել է Գագիկ Միանսյանը: