Քիչ առաջ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց երեկ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ` մասնակիցների թիվը կազմել է 8716, որոնցից 5044-ը քվեարկել են ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանի օգտին, իսկ 3406-ը`ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանի օգտին:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 262 է: