Արմատական իսլամիստական կայքերից մեկում հայտնվել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ Այման Ալ Զավահիրիի տեսանյութը:
30-րոպեանոց տեսանյութն ամբողջովին նվիրված է կազմակերպության գաղափարական առաջնորդ և հիմնադիր Ուսամա բեն Լադենին:
Ալ Զավահիրիի խոսքով` բեն Լադենը «ազնիվ», «զգայուն» և «շատ բարի» մարդ է եղել: «Նրա մեծահոգությունը դրսևորվում էր անգամ ամենածանր ժամանակներում: Մենք այլևս երբեք չենք տեսնի այնպիսի պատկառելի մարդու, ինչպիսին բեն Լադենն էր»,-կարծում է Զավահիրիան:
«Ալ Ղաիդայի» կողմից կազմակերպված ահաբեկչությունների մասին խոսելիս նա պատմել է, որ Բեն Լադենը չէր ցանկանում, որպեսզի սեպտեմբերի 11-ը կազմակերպած մարդկանց գործը մոռացվի: «Պետք չէ մոռանալ 20-րդ դարի կուռք Ամերիկայի վրա հարձակված մեր եղբայրներին»,- հայտարարել է խմբավորման ներկայիս առաջնորդը:
Հիշեցնենք, որ Բին Լադենը սպանվել էր ԱՄՆ հատուկ ծառայություններ կողմից 2011-ի մայիսի 2-ին պակիստանական Աբոթաբաթ քաղաքում: