Երասխահուն գյուղի մի բնակիչ, սեպտեմբերին Արևիկ և Մրգաշատ գյուղերի մի քանի բնակիչների վստահությունը չարաշահելով, նրանց անձնագրերով «Բիլայն» ընկերության Արմավիր քաղաքի և Մյասնիկյան գյուղի գրասենյակներից գնել է 4 նոութբուք` յուրաքանչյուրը 200.000 դրամ արժողության, և ցածր գներով վաճառել այլ անձանց:
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել տղամարդուն:
Կատարվում է հետաքննություն: