Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր անձնական միկրոբլոգն է բացել Twitter-ում առավելապես իր անունից հանդես եկող և «Արոնյան ձևացող» @GMLevonAronian օգտատերի դեմ դուրս գալու համար:
«Երկար մտորումներից հետո` խելագարության պահին, որոշեցի միանալ twitter մոլագարությանը»,- թվիթերյան իր առաջին հաղորդագրության մեջ գրել է Արոնյանը:
Ի դեպ, այս մասին նա հաղորդել է նաև իր Facebook-յան էջում: Պատասխանելով ցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել օրվա մնացած մասը, գրոսմայստերը պատասխանել է. «1. Պատրաստվում եմ տեսնել Մոսկվայի տեսարժան վայրերը 2. գնալ Մեծ Թատրոն 3. Twitter-ում միկրոբլոգ բացել: Ինձ կարող եք հետևել @LevAronian հասցեով: Լավագույն մաղթանքներով»: