ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, և հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ:
Այս մասին հայտարարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը:
Հիշեցնենք, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեղադրում է ՀՀ վարչապետին 2006 թվականին իրականացված «Նաիրիտ» գործարանի վաճառքի ընթացքում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 մլն ԱՄՆ դոլարի հափշտակության» մեջ: