Home / Հայաստան / «Ռեալը» զվարճանում էր Չեմպիոնների Լիգայում

«Ռեալը» զվարճանում էր Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի առաջին խաղային օրվա ընթացքում բավական թվով գոլեր գրանցվեցին: Այս առումով ռեկորդային էր Մադրիդի «Ռեալի» և Զագրեբի «Դինամոյի» հանդիպումը: Մադրիդցիները առաջին 20 րոպեների ընթացքում արդեն 4 գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում հաշիվը դարձավ 6:0, որից հետո հյուրերին հաջողվեց 2 գոլի հեղինակ դառնալ` ամրագրելով խաղի վերջնական հաշիվը` 6:2: Մադրիդցիների կազմում բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ահա երկուական գոլի հեղինակ դարձավ Խոսե Կայեխոնը և Կարիմ Բենզեման:

Նույն խմբում գրանցվեց նաև օրվա ամենաանարդյունավետ հանդիպումը` Լիոնի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Ամստերդամի «Այաքսի» հետ:

Խումբ A

Բավարիա (Գերմանիա) – Վիլյառեալ (Իսպանիա) 3:1

Նապոլի (Իտալիա) – Մանչեստեր Սիթի (Անգլիա) 2:1

 

Բավարիա – 13 միավոր, Նապոլի – 8, Մանչեսթեր Սիթի – 7, Վիլյառեալ – 0

 

Խումբ  B

ԲԿՄԱ (Ռուսաստան) – Լիլ (Ֆրանսիա) 0:2

Տրաբզոնսպոր (Թուրքիա) – Ինտեր (Իտալիա) 1:1

 

Ինտեր – 10 միավոր, Տրաբզոնսպոր 6, Լիլ – 5, ԲԿՄԱ- 5

 

Խումբ C

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 2:2

Օցելուլ (Ռումինիա) – Բազել (Շվեյցարիա) 2:3

 

Մանչեսթեր Յունայթեդ – 9 միավոր, Բենֆիկա – 9, Բազել – 8, Օցելուլ – 0

 

Խումբ D

Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա) – Այաքս (Հոլանդիա) 0:0

Ռեալ (Իսպանիա) – Դինամո (Խորվաթիա) 6:2

 

Ռեալ – 15 միավոր, Այաքս – 8, Օլիմպիկ – 5, Դինամո – 0

Լուսանկարը` Getty Images