Home / Հայաստան / Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Սեյրան Օհանյանին

Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Սեյրան Օհանյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին` հայ-բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: