Home / Հայաստան / Հայկական կողմը կպարտադրի Ադրբեջանին զերծ մնալ կրակոցներից, խոստանում է Սեյրան Օհանյանը

Հայկական կողմը կպարտադրի Ադրբեջանին զերծ մնալ կրակոցներից, խոստանում է Սեյրան Օհանյանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը համապատասխան գործունեություն է ծավալելու, որպեսզի հակազդի Ադրբեջանի նման գործողություններին, այսինքն միջոցներ ձեռնարկի, որոնք կպարտադրեն զերծ մնալ դիպուկահարների կրակոցից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով նոյեմբերի 19-ին և 20-ին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանված երկու հայ զինծառայողների` Արեն Սիմոնյանի և Միհրան Մարգարյանի մասին:

Օհանյանը նշել է, որ խիստ բացասաբար է վերաբերվում ադրբեջանական կողմի նման գործելաոճին:

«Գոյություն ունի զինադադարի վերաբերյալ պայմանավորվածություն, և մենք մշտապես մեր պատրաստակամությունն արտահայտում ենք այն չխախտել,   դիպուկահարներին հետ քաշել, բայց Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը, նրանց ռազմական գերատեսչության ղեկավարությունը հրաժարվում են դա անել», – ասել է Սեյրան Օհանյանը: