Home / Հայաստան / Քրոջ ամուսնու կողմից բռնաբարված աղջկան 12 տարվա ազատազրկման են դատապարտել

Քրոջ ամուսնու կողմից բռնաբարված աղջկան 12 տարվա ազատազրկման են դատապարտել

Աֆղանստանում 19-ամյա Գուլնազը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել երկու տարի առաջ իր զարմուհու ամուսնու կողմից բռնաբարության ենթարկվելու համար:

Սկզբում աղջիկը ոչ ոքի չէր պատմում տեղի ունեցածի մասին, սակայն շուտով հղիության նախանշաններ ի հայտ եկան: Աֆղանական օրենքների համաձայն, նա մեղավոր է ճանաչվել ամուսնացած տղամարդու հետ արտամուսնական կապի մեջ մտնելու մեջ և դատապարտվել երկարատև ազատազրկման: Այժմ աղջիկը մեկամյա երեխայի հետ պատիժ է կրում Բադամ Բագխի բանտում:

Բանտից դուրս գալու և աֆղանական հասարակության շրջանում իր վրայից «խայտառուկության» պիտակը հանելու նրա միակ հույսը բռնաբարողի հետ ամուսնանալն է: Միայն դա կարող է օգնել աղջկան վերականգնել իր պատիվը և հնարավորություն ընձեռել երեխային «նորմալ» ընտանիք ձեռք բերել:

Ինքը` Գուլնազը դեմ չէ ամուսնությանը, սակայն, դատելով իրավիճակից, դժվար թե նման բան տեղի ունենա; Բռնաբարողը նույնպես բանտում է: Բացի դա, հավանականություն կա, որ բանտից դուրս գալու դեպքում Գուլնազին կսպանեն հանցագործի հարազատները: