Ղարաբաղյան հիմնախնդիրը ողջ Կովկասի ցավն է, չորեքշաբթի ասել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` հանդես գալով հայ-վրացական բիզնես համաժողովին:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ներկայումս ամենացավալի թեման մեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունն է: Այն ինչպես ողջ Կովկասի, այնպես էլ Վրաստանի ցավն է»,- ասել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը ընդգծել է նաև Կովկասի` ինտեգրված լինու անհրաժեշտությունը, քանի որ դա, ըստ նրա, տարածաշրջանի զարգացման միակ տարբերակն է: