Արձակագիր, ակտիվիստ, «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Օհանյանն (Նկարում` ձախից) ԱԱԾ քննչական վարչություն է հրավիրվել հարցաքննության` կեղծ միջնակարգ կրթության վկայական տրամադրելու վերաբերյալ քննվող գործի շրջանակներում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Օհանյանն իր տանից ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, այնուհետև ազատ արձակվել:
Epress.am-ի հետ զրույցում Օհանյանը նույնպես մեկնաբանել է բերման ենթարկելու փաստը.
«Իմ մտերիմ ընկերներից մեկի անունը կա այդ գործում և ենթադրում եմ, որ մտածել են, որ իմ մոտիկ ընկերն է, ես կարող եմ որևէ բան իմանալ: Ենթադրում եմ, որ որպես վկա են ուզում ներգրավել: Ես ժամը 16:00-ին փաստաբանիս հետ գնալու եմ այնտեղ, որպեսզի իմանամ, թե ինչի համար էին ինձ բերման ենթարկել», – ասել է Արմեն Օհանյանը: