2013 թվականին Իսրայելը մտադիր է համալրել Լուսինը նվաճած երկրների հեղինակավոր միջազգային ակումբի անդամների շարքը: Հրեական պետությունը անպայմանորեն ցանկանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մեկ շարքում կանգնել և պատրաստ է ամեն կերպ խթանել այս ուղղությամբ տարվող գիտական աշխատանքները:Այս մասին հայտարարվել է SPACEIL նախագծի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Շիմոն Պերեսը, հայտնում է BBC-ն:
Իսրայելցի գիտնականների ստեղծած սարքը արտաքինից լվացքի մեքենա է հիշեցնում, սակայն ներսից հագեցված է նանոտեխնոլոգիաների ոլորտում իսրայելցիների վերջին նվաճումներով: Եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, արդեն երկու տարուց 250 կգ կշռող մեքենան տիեզերք կուղարկվի և 45 օր անց կհասնի լուսնի մակերեսին:
«Խոսքը տիեզերական շատ փոքր մեծության սարքի մասին է: Գործող բոլոր Լուսնային ծրագրերը 100 միլիոնավոր դոլարներ արժեն, և դրանց վրա աշխատում են տարիներ շարունակ: Իսկ մենք որոշել ենք մշակել Լուսնին հասնելու ամենաէժան և ամենաօպտիմալ տարբերակը»,-ասել է ինժեներ Քֆիր Դամարին: