Ախուրյանի ոստիկանության բաժնի ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման խցում ինքնասպանություն է գործել նախկինում երկու անգամ դատապարտված Գյումրու բնակիչ 43-ամյա Գոռ Մանուկյանը, հաղորդում է shirakcentre.org-ը:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին, ձերբակալված անձը ինքնասպանությունը գործել է սավանով մահճակալից կախվելով:
Մանուկյանը ձերբակալվել էր խոշոր չափի գողության մեղադրանքով, իսկ կալանավայրից ազատվել էր մի քանի օր առաջ: