Home / Հայաստան / Պուտինի վերադարձը Հայաստանին սպառնում է անկախության լիակատար կորստով. կարծիք

Պուտինի վերադարձը Հայաստանին սպառնում է անկախության լիակատար կորստով. կարծիք

Հաջորդ տարի Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահական աթոռին սպառնում է Հայաստանին անկախության բացարձակ կորստով: Այս մասին vesti.az կայքի հետ զրույցում հայտարարել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը:

«Կայսրությունը կսկսի վերականգնողական գործընթացը, իսկ արդյոք ամեն ինչ խաղաղ ճանապարհով կընթանա, թե հակամարտության սրում կլինի, կախված է մեզանից կախում չունեցող հանգամանքներից: Ռուսաստանյան կայսրությունը ի վիճակի է մարսել հայ-ադրբեջանական հակամարտության հարատևությունը: Նրա ազդեցության տակ հակամարտությունը Կրեմլի հերթական որոշմամբ կարող է քողարկվել, բայց հակամարտությունը կշարունակվի սնուցվել մինչ նոր վերաբացում: Եվ ի՞նչ է մեզ մնում անել: Հույս դնել Պուտինի աթոռը սասանող ռուսական  դիմադրության վրա՞, Վրաստանի՞, Հարավային Կովկասի՞, ԱՄՆ-ի՞, ՆԱՏՕ-ի՞: Հնարավո՞ր է արդյոք անկախություն պահպանել հույսի շնորհիվ:

Անկախությունը կորցնելու վտանգը պետք է խթանի ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, անգամ կողմերից մեկի վճռականությունը ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը»,-հայտարարել է հայ իրավապաշտպանը: