Ռունեթում մեծ արագությամբ տարածվում է ՌԴ առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի «մասնակցությամբ» «Նախագահի 2012թ. Ամանորյա ուղերձը» գովազդային հոլովակը: Տեսահոլովակում «շորտերով «Մեդվեդևը» տրոպիկական լողափին գրկում է փարթամ բարեմասնություններով աղջիկների և պինգվին ձևանում: Ընդամենը մեկ օրում տեսանյութը 1 միլիոն դիտում ունի:
«Ամանորյա ուղերձը սկսվում է ավանդական կերպով. նախագահըւ երեկոյան Մոսկվայի ֆոնին հիշեցնում է հեռուստադիտողներին` ինչպիսին էր նախորդ տարին: Բայց արդեն 7-րդ վայրկյանից դեկորացիաները տեղափոխում են, և երկրի նախագահը հայտնվում է լողափին` լողազգեստներով աղջիկների և սիրով զբաղվող կապիկների մեջ:
Ի դեպ, իր պարտականություններին «նախագահը» այս տեսանյութում էլ է շատ լուրջ վերաբերվում. հրաժարվում է գարեջրից և չի արձագանքում կադրից դուրս ձայնին. «Դիմ, դե հերիք է ժամանակ մեռցնես, գնացինք լողալու»:
Տեսանյութը ստեղծվել է տուրիստական ծառայությունների կայքի գովազդի համար:
Իսկ թե ինչ է սպասվում «Մեդվեդևի Ամանորյա ուղերձի» հեղինակներին, դժվար է կանխատեսել: