Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում դատարանի դահլիճ թույլ չէին տալիս մտնել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարիին, ով կրկին պառկեց գետնին և կարգադրիչները նրան ուժով դուրս բերեցին դատարանի շենքից: Կարգադրիչները պատճառաբանում էին, որ դատարանի դահլիճում տեղ չկա: Ավելի ուշ Վարդգես Գասպարին մտավ դատարանի դահլիճ: