ATV հեռուստաընկերությունում, որն «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների հետ միաժամանակ հանդիսանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի Միքայել Մինասյանի մեդիահոլդինգի մի մասը, օրերս կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով` ATV-ի տնօրեն Հրաչ Քեշիշյանին պաշտոնանկ են արել և նոր պաշտոն են առաջարկել, այն է` «Արմենիա», «Արմնյուզ» և ATV հեռուստաընկերությունների գլխավոր պրոդյուսեր:
«Այս պաշտոնի անունը, անշուշտ հնչեղ է, բայց իրականում հոլդինգի ղեկավարությունը լուծել է շատ էական խնդիր, այն է` Հրաչ Քեշիշյանից ազատագրել մի ամբողջ հեռուստաընկերություն` իր քաղաքական և լրատվական բլոկով հանդերձ», – նշում է «ՉԻ»-ն: